Մենք հիմա ունենք մի պետություն, որի անվտանգությունն այլ պետություն է ապահովում, և որի գոյությունը մազից է կախված։ Սա՛ է «ժողովրդի» իշխանության գործունեության արդյունքը։

Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ դարձրեց մեր բանակը՝ ոչ լեգիտիմ դարձնելով մեր պետությունը։

ՀՀ կորցրած լեգիտիմությունը հետ բերելու 1-ին քայլն իշխանափոխությունն է՝ ազգային նոր իշխանության ձևավորմամբ։

Քանի դեռ ոչ լեգիտիմ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, մեր երկիրն անտերության է մատնվելու, փլուզվելու են պետականությունն ապահովող բոլոր կառույցները, Հայաստանը վերածվելու է տարածքի ու դառնալու է թուրքի բաժին։

2-րդ քայլը՝ հրադադարի ռեժիմի և անվտանգային հարցերի պետական կառավարումը, գերիների վերադարձի կազմակերպումը, անհետ կորածների, զոհերի դիերի հայտնաբերումը, դիակների ճանաչումը, փախստականների խնդիրների լուծումը։

3-րդ քայլը՝ թուրքական 5-րդ շարասյան «մաքրումը»։

4-րդ քայլը՝ սոցիալ-տնտեսական անկումը կանխելն ու հումանիտար ճգնաժամ թույլ չտալը։

5-րդ քայլը՝ հասարակական-քաղաքական մթնոլորտի ապաթունավորումը։

Էլի շատ քայլեր կան անելու, բայց սրանք առաջնայիններից են և հնարավոր են միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման դեպքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել