Գետաշենը մեր զորքի կողմից գրավելու սուտ լուրը Արծրուն Հովհաննիսյանի պասով սոցցանցերում առաջինը տարածել է Սյունե Սևադան:

Կհարցնեք՝ ինչո՞ւ է նա գնացել այդ ստոր քայլին, ինչո՞ւ է գիտակցաբար մասնակցել իր հայրենակիցներին մոլորեցնելու դավաճանական ծրագրին:

Տեսանյութում կստանաք ձեր հարցի պատասխանը:

Արծրունն օգտագործում էր տեղեկատվական հարթակն իր կողմից օգտագործվողներին գովազդելու նպատակով: Սա, այսպես ասած, բարտերային գործարք էր՝ Սյունեն օգտագործում էր իր լսարանը արծրունական ստերը տիրաժավորելով, Արծրունը գովազդում էր Սյունեին: Ի դեպ, Արծրունն այնքան տգետ է, որ նույնիսկ տեղյակ չէ, որ Սյունեն բանաստեղծ չի: Արծրունի համար դա գործ էր, որը պետք էր անել:

Ես Սյունեին մեկ օր ժամանակ էի տվել, որպեսզի մեղա գա և հրապարակային ապաշխարի, սակայն, ինչպես տեսնում եք, ապարդյուն:

Երեկ Mikayel Minasyan-ը «Ռեքվիեմ» տեսանյութում ակնարկեց վերոգրյալի մասին ու իր բացահայտումով «փչացրեց» իմ այսօրվա գրառման ինտրիգը, սակայն ամեն դեպքում պարտքս եմ համարում ներկայացնել մանրամասները:

Ճանաչեք զինվորի արյան վրա սեփական շահերը կառուցող մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել