Այն, որ 44 օր՝ պատերազմի ամբողջ ընթացքում, մարդկանց լկտիորեն խաբել են «հաղԴելու ենք», «դաԳդիգագան նահանջ» թեզերով արդեն հաստատված փաստ է: Կհիշեք՝ սոցցանցերում տարածվում էին կեղծ լուրեր թշնամուն ջախջախելու, անտառներում «փրկված» 300 հայ զինվորների, իբր դիրքերը լքած դավաճանների, Գյանջայի օդանավակայանը ոչնչացնելու մասին: Այդ լուրերով միտումնավոր մոլորեցվում էր հասարակությունը, բթացնում էին զգոնությունը և, ըստ էության, պարտության տանում:

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ այդ խաբեության ակտիվորեն մաս կազմած անձի, ով, ի դեպ, այս պահին իմ ՖԲ ընկերների մեջ է:

Կհիշե՞ք՝ պատերազմի օրերին սուտ լուրեր տարածվեցին, որ իբր հայկական զորքը մտել է Գետաշեն: Ընդհանուր խառնակ վիճակում շատերը չֆիքսեցին, թե կոնկրետ ով առաջինը շրջանառեց այդ կեղծ լուրը: Շատերը չֆիքսեցին, ես ֆիքսել եմ...

Իմ ձեռքի տակ է Գետաշենի գրավման կեղծ լուրի առաջին հրապարակումը:

Կարծում եմ՝ հանրությունը պարտադիր պետք է իմանա, թե այդ կեղծ լուրը հրապարակողն ումի՞ց էր իմացել այդ «տեղեկությունը» և ի՞նչ նպատակով էր կեղծիքը շրջանառել:

Այդ մարդը մասնակցել է հանրությանը խաբելու, մոլորեցնելու գործընթացին ենթադրում եմ սեփական շահից ելնելով: Չմոռանանք, որ պատերազմի օրերին կային անբարոյականներ, ովքեր զոհված զինվորների արյան հաշվին փորձում էին սեփական «աԲրանքը» գովազդել:

Ինչևէ, ինձ ճանաչողները գիտեն, որ նման դեպքում նախապես զգուշացնում եմ, նոր դրանից հետո անցնում եմ մարդուն ոչնչացնելու գործընթացին: Այս գրառումը ես կուղարկեմ սուտ լուրն առաջինը տարածողին և մեկ օր ժամանակ կտամ իմ հարցին պատասխանելու համար:
Այնուհետև կդառնամ անխիղճ և դաժան մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել