Գերագույն գլխավոր անբարոյականը կրկին խոսում է «ժողովրդի իշխանության մասին»։
Ապեր, չե՞ս հասկանում, որ բառամթերքդ հնացելա։ Կամ էլ առնվազն ներկայիս իրողությունների հետ որևէ կապ չունի։ Չե՞ս հասկանում, որ այժմ եկել է քաղաքական պատասխանատվություն կրող տեխնոկրատների ժամանակը։ Չե՞ս հասկանում, որ այդ սեգմենտում դու օրգանապես չես կարող տեղ ունենալ, քանի որ ի սկզբանե մերժվել ես մասնագիտական բոլոր հանրույթների կողմից։
Չե՞ս հասկանում, որ միակ ռեսուրսդ՝ օխլո֊պոպուլիզմդ սպառվել է։ Քեզ լսում ու հավատում է բացառապես մարգինալը։ Հետևաբար, սպառվել ես նաև դու՝ չթողնելով ինքդ քեզ քաղաքական վերարտադրության գոնե մեկ շանս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել