նիկոլ փաշինյանից քաղաքական բարոյականություն ակնկալելն անիմաստ է։

Մեր երկրորդ հայկական պետականությունը՝ Արցախի Հանրապետությունը կործանած (Արցախի տարածքների 72%-ը հանձնելով թուրքին) նիկոլը հիմա անցել է և ստանձնել Հայաստանի կտոր-կտոր փոշիացումը։

Երեկ նա հայտարարեց, որ կատարվածի, մեր գնահատմամբ՝ դավաճանության և հայրենազրկման պատասխանատուն ինքն է։ Հետո շարունակեց՝ ինքը պատասխանատու է նաև ապագայի համար։

Իսկ ապագան, ըստ էության, Հայաստանի հետագա գոյությունն է․․․

նիկոլը երբեք չի թաքցրել, որ Արցախը երբեք չի եղել իր արժեքաբանության մեջ․․․ Նա ամեն ինչ արեց Արցախից «ազատվելու» համար։

Ինձ նիկոլը վաղուց չի զարմացնում․ ինձ զարմացնում է հայի այն տեսակը, որ դեռ փորձում է արդարացնել կամ լինել նիկոլի կողքին։

Ինձ ոչ թե զարմացնում, այլ սարսափեցնում են մեր հասարակության այն որակները, որոնք կարող են արդարացնել դավաճանությունը, մարդիկ, որոնք այսօր էլ, երբ ՀՀ ողջ արևելյան սահմանով՝ Սոթքից Սյունիք, GPS-ով կտոր-կտոր տանում են Հայաստանը, դեռ հանդուրժում են նիկոլին։

Բայց նիկոլը սրանով չի սահմանափակվում, նիկոլը կտոր-կտոր ներսից է սպանում Հայաստանը։

Սպանում է՝ պառակտելով ազգը, սպանում է՝ այլասերելով մեր արժեքները, սպանում է՝ բարոյալքելով մեր հասարակությունը, սպանում է՝ ատելության ու անհանդուրժողականության բացիլը մտցնելով ընտանիքներ, սպանում է Հայաստանը՝ միջազգայնորեն նվաստացնելով ու զրոյացնելով մեր պետականությունը։

Մի հանդուրժեք, մի լռեք, բացեք ձեր աչքերը, թույլ մի տվեք մեր վերջնական կործանումը․․․

Արցախը ծախելով պատերազմը չավարտվեց, թուրքի աչքը Երևանի վրա է, ո՞նց չեք տեսնում․․․

նիկոլը աղետ է, կործանարար աղետ, որ պետք է չեզոքացնել․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել