Hetq.am-ը գրում է․

«Ահազանգս Սյունիքի մարզի Արավուս համայնքից է: Մարզի մի խումբ բնակիչներ ինձ են դիմել` հայտնելով, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում գտնվող համայնքի պահուստային ֆոնդի հողերը ադրբեջանցիներն իրենցից խլում են»:

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց անկախ պատգամավոր, նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով` գյուղի 8 տասնյակ կամավորները, որոնք պաշտպանում էին սահմանները, ստիպված են եղել նահանջել տարիներ շարունակ մշակվող իրենց հողատարածքներից: Թովմասյանն ասաց, որ պաշտոնական պատասխանին էլ է ծանոթացել. Սյունիքի փոխմարզպետը պատասխանել է, որ գյուղի հատվածում հայկական կողմից տարածքներ չեն զիջվել:

«Իհարկե հաճելի է լսել, որ պետական սահմանից մի մետր անգամ չենք զիջել, բայց իրականությունն ու պաշտոնյաների հերքումները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Արավուսից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին: 9 hա հողատարածք սեփականաշնորհված է, քաղաքացիներն ունեն սեփականության վկայականներ, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից»,- ասաց Թովմասյանը` հավելելով, որ խոսքը վարելահողերի մասին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել