Կարծում եմ, եկել է ժամանակը, որ էլ չպետք է գլուխ գովել, թե մենք հումանիստ ենք, մինչդեռ էդ ժամանակ թշնամին՝ թորքը, մեր զինվորի գլուխն է կտրում, հռհռում, ոտքով բռնում, որ չթփրտա։
Էդ արտերկրյա հիմնադրամների ու մեդիաների հանդուրժողականության դասընթացները հանգեցրին նրան, որ մոլորյալ ուսանողուհիս, այս օրերին անգամ, սխալմամբ հավասարության նշան դրեց մեր եւ թորքի միջև. ինքը մեղավոր չի՝ ես եմ մեղավոր ու էդ հիմնադրամների գործունեությունը երկրում թույլ տվողները, էդ երեխեքի ուղեղը լվացողները։
Կոնկրետ լիքը գործ կա անելու։
Պետություն պիտի՛ ունենանք՝ ռազմական առանցքից ածանցվող պետություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել