Մոտ գործընկերներս ու որոշ մասնագիտությունների նախկին ուսանողներս միայն գիտեն, որ ժամանակին ակտիվ ուսումնասիրել եմ դեստրուկտիվ աղանդների հաղորդակցման ու քարոզչության տեխնոլոգիաները` հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր բանականություն ունեցող մարդկանցից ստանալ էմոցիաներով առաջնորդվող զոմբիներ, երբ համեմատաբար կարճ ժամանակում մարդն իսպառ կորցնում է կրիտիկական ընկալումների ունակությունը` խաղալիք դառնալով մանիպուլյատորի ձեռքերում։

Հետազոտություները սկսել էի բանակի քարոզչության վարչությունում, ծառայության բերումով 90-կանների վերջում, երբ մենք առաջին անգամ ունեցանք «կրոնական» մոտիվներով զինվորական ծառայությունից հրաժարվող աղանդների տասնյակ ներկայացուցիչներ` ամբողջովին «լվացած» ուղեղներով։ Հետագայում իմ` շուրջ 13 տարվա գիտական ու դասախոսական պրակտիկայում շարունակել եմ թեմայի ուսումնասիրությունը, մշակել եմ այդ տեխնոլոգիաների մասին դասախոսությունների շարք եւ բազմաթիվ բաց ու փակ զեկույցներ, այդ թվում՝ Առաքելական եկեղեցու պատասխանատուների համար։ Եւ նույնիսկ գիտությամբ ու դասավանդմամբ ակտիվ չզբաղվելուց հետո չեմ դադարել հետեւել թեմային։

Իհարկե, թեման բարդ է ու շատ ծավալուն, բայց ես բավարար հիմքեր ունեմ պնդելու, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մի ահռելի ստի ու մանիպուլյացիայի համակարգի բուրգն է, որի հիմքում դեստրուկտիվ աղանդներում կիրառվող տեխնոլոգիաների համադրում է (ինձ հայտնի առնվազն 3 տարբեր տեխնոլոգիական պլատֆորմներ):

Ինչպես եւ ասացի, գիտակցության ձեւափոխման տեխնոլոգիաների հիմքը սուտն է եւ իրականության աղավաղումը, կեղծ պատճառահետեւանքային կապերի քարոզչությունը, դրանից բխող կեղծ հետեւությունները, ռացիոնալ ընկալումների չեզոքացումը եւ փոխարենը` հուզական ամբոխավարությունը։ Իհարկե, ամբողջ ինդուստրիան ունի ծավալուն սպասարկող ենթակառուցվածք, որի մեծությունն ուղիղ համեմատական է դրված խնդրին եւ ներառում է բազմաթիվ «լրատվական» եւ «հասարակական» կառույցներ (Malianի ականջը կանչի), հարյուրավոր քարոզիչներ։ Փառք Աստծո, դրանց մեծամասնությունը հայտնի է եւ քարտեզագրված, իսկ բանական պետություն ունենալու պարագայում` չեզոքացման ենթակա։ Բայց հիմնական խնդիրը դեստրուկտիվ պսևդոքաղաքական աղանդի ճիրաններում հայտնված մարդիկ են, որոնք հասարակության մաս են։ Անշուշտ, ցանկացած հիվանդության պես շատ-շատերն ի վերջո առողջանում են օրգանիզմի ներքին ռեսուրսների հաշվին, բայց շատերը շարունակում են մնալ կույր մոլորության ու լկտի մանիպուլյացիայի մեջ։ Որեւէ աղանդում հայտնված մարդու հարազատներն ու ընկերները գիտեն, թե երբեմն որքան անհույս կարող է թվալ ուղեղի լվացման զոհին նորմալ կյանքի հետ բերելը։ Բայց դա միայն այդպես թվում է, եւ գիտությունը տվել է նաեւ նման բարդ հարցերի պատասխանները։

Ես սկսում եմ կոնսուլտացիաների շարք պրակտիկ հոգեբանների եւ հոգեթերապևտների հետ` մեթոդական ձեռնարկ եւ ճանապարհային քարտեզ մշակելու համար։ Մենք պարտավոր ենք երկրում մնացած պոտենցիալը ծառայեցնել հասարակության առողջացման եւ պետությունը վերջնական տապալումից զերծ պահելու համար։

Սատկած էշից նալ պոկելը գուցե լավ բան չէ, բայց գլխավոր գործադիր սուտասանն ու մանիպուլյատորն ինձ խիստ անհրաժեշտ է գիտական աշխատությունն ամփոփելու համար, եւ, հուսամ՝ ապագայում քննչական կամ բժշկական (կամ երկուսը միասին) մարմիններն ինձ հնարավորություն կտան ստանալու անհրաժեշտ հարցերի պատասխանները։ Ինձ համար չէ, ի վերջո, գիտության համար է... Նու, գուցե մասամբ՝ նաեւ պատմության...

Scientia potentia est !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել