Գլոբալիստ տերերի պատվերով չեզոքացնելով Արցախի հանձնման գործընթացին խանգարել փորձող ուժերին՝ (Ռոբերտ Քոչարյան, Մանվել Գրիգորյան, Վիտալի Բալասանյան և այլք) գործող իշխանությունները ձեռնամուխ եղան Արցախի հանձնման դավաճանական գործընթացին։
Արցախն առանց պատերազմի հանձնելու դեպքում արդարացման որևէ պատճառ չէր լինի և դավաճան իշխանությունները, պառակտելով հասարակությանը, գցեցին հասարակության դիմադրությունը, միասնականությունն ու համատեղ հաղթանակելու կարողությունը։
Բոլոր հնարավոր խանգարող դերակատարներին չեզոքացնելուց հետո, իշխանություններն ամեն գնով տապալեցին լեգիտիմ ՍԴ-ն և դատարանի նախագահ կարգեցին իրենց կամատարին, որպեսզի հողերը հանձնելուց ՍԴ-ն վավերացնի դավաճանական գործընթացը։
Ընդդիմադիր բոլոր գործիչներն, ովքեր նախապես ահազանգում էին Արցախի շուրջ ծառացած վտանգների մասին, անմիջապես բացասական պիտակավորումներ ստանալով անտեսվում էին։
Սորոսահպատակ որոշ պատգամավորներ, այցեր կատարելով Արցախ, ճշգրիտ տեղեկություններ են հաղորդել թշնամուն հայկական զորքերի սպառազինության և կոորդինատների վերաբերյալ։
Պահպանելով նախօրոք ձեռք բերված դավադիր պայմանավորվածությունը՝ պատերազմական գործողությունների ժամանակ դավաճան նիկոլը տեղեկատվական պակասի շնորհիվ մահվան դատապարտեց հազարավոր հայորդիների։
Այսուհանդերձ, հայոց բանակի փառահեղ գործողությունների շնորհիվ Արցախի՝ այդպես էլ թշնամուն չհանձնված տարածքները զիջվեց՝ բացահայտելով նիկոլի ստոր, դավաճանական քայլի խորությունը։

Հ.Գ. Արցախը չի հանձնվել ռազմական ճանապարհով, այն հանձնվել է քաղաքական մարմնավաճառության արդյունքում

Հ.Գ.Գ. Հողը, որ պահվել է մեր հերոսների արյան գնով, սոսկ տարածք չէ, այլ՝ հայրենիք, որը չեն զիջում

Պատասխան եք տալու‼️

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել