Հայ Առաքելական Եկեղեցին մեր ամենամեծ արժեքներից մեկն է, մեր սրբությունն է և մեր պատմությունն է։

Բայց եկեղեցին պղծել են այսօր։ Եվ պղծել են ոչ թե կամ ոչ միայն վիժվածքի համակիրներն ու թիմը, այլ ավելի շատ և ավելի շուտ` այն գլխավորող կղերները, որ իրենց կրավորականությամբ և լռությամբ նույնպես դավաճանել են այս ժողովրդին։

Ըստ օդում կախված լուրերի` ԱԱԾ պետի արդեն նախկին պաշտոնակատարին հենց Մայր Աթոռի դիվանապետին` Արշակ արքեպիսկոպոսին ֆեյսբուքյան մի ստատուսի համար ձերբակալելու հրաման էր տվել գերագույն դավաճանը։ Պաշտոնակատարը հրաժարվել էր այդ հրամանը կատարել, փոխարենը հասնելով այդ ստատուսի հեռացմանը։ Դա չէր բավարարել դավաճանին, որից հետո դավաճանը հայհոյել էր, անպատվել և ընդունել պաշտոնակատարի հրաժարականը։

Հիմա այդ նույն Արշակ սրբազանի ղեկավարը` Հայ եկեղեցու գլխավորը, որ կաթողիկոս է, բայց այլևս վեհափառ չէ` թույլ է տալիս, որ ազգային դավաճանն իր ներկայությամբ պղծի նահատակների հոգեհանգստյան ծեսը։ Պղծի նաև նրանով, որ այդ նահատակները նահատակվել են ի սկզբանե պայմանավորված պատերազմում` նրա պլանավորմամաբ, որ ժողովրդի ցասումից պաշտպանված թիկնազորով` կանգնած էր այսօր խորանի առջև։

Նկատենք, որ կաթողիկոսն անգամ չդատապարտեց տեղի ունեցածը, որևէ կոշտ դիրքորոշում չարտահայտեց, ոչինչ` բացի մի կիսախոս ելույթից, որ ոչինչ էր և ոչինչ ասող` ոչինչ չարեց։

Եվ ստացվում է, որ եկեղեցու գլխավոր կղերը ոչ միայն լռում է ու վախենալով իր անձնական հակառակորդ վիժվածքից` դրանով թույլ տալիս նրան մնալ զավթված պաշտոնին, այլև` լեգիտիմացնելով այլևս բացարձակապես ոչ լեգիտիմ ճիվաղին, որ ոչ միայն հայրենիք, այլև բյուրավոր սրբատեղիներ է հանձնել ավերման` թույլ է տալիս, որ իր ներկայությամբ պղծի Մայր Աթոռը։

Ի դեպ` Արցախի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը, որի համար այդքան անհանգիստ է հայությունը` նույնպես լուռ էր և լուռ է։ Շուրջ կես ամիս է անցել նրա թեմի դավադիր և դավաճանական ոչնչացումից, բայց նա նույնպես ընտրել է լռության ճամփան։

Մեր սուրբ եկեղեցին նույնպես կարիք ունի մաքրման։

Վեհարանում իր բարձր գահն ու առաքելությունն արատավորող աշխարհական է նստած, որի տեղն իրականում քաղաքականության սպասարկուների միջանցնքներն են, բայց ո՛չ ազգի հոգևոր առաջնորդի գահը, որ պետության բացակայության պայմաններում երկար դարերով առաջնորդություն է ստանձնել և խավարի միջով ուղղորդել իր ժողովրդին։

Հիմա պետություն այլևս չկա։ Ղեկը զավթված է ազգային դավաճանի կողմից, իսկ եկեղեցին տանը չէ։

Այն բաց երկնքի տակ միայն խունկ է անիմաստ ծխում` մինչդեռ ներքին գայլը իր հոտին տանում է վերջնական հոշոտման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել