Այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական առումով, կոչվում է «большая пороховая бочка»: Ցավալին այն է, որ այն ամեն րոպե կարող է պայթել: Մյուս դժբախտությունն սյն է, որ այդ արկղը դրված է և պատրաստ է պայթել` ուղղակի ոչնչացնելով «հայկական շահ» կոչվածը:

Աշխարհի որևէ գեոքաղաքական ռեգիոնում չկա այսքան հակասություն, հակադիր ազգային և անվտանգային շահ, բախման հավանականություն և, ամենակարևորը, փոխադարձ ոչնչացման համար կուտակված զենք և ժամանակակից զինատեսակ: Մեր տարածաշրջանը (Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան) տարածքի և կիրառման ենթակա կուտակված զինամթերքի համեմատական տեսանկյունից աննախադեպ է: Արցախի փաստացի կորուստը նույնիսկ չի հագեցրել այն քաղաքական քաղցն ու ձգտումները ռեգիոնալ խաղացողների, որոնք կարծես թե պետք է բավարարված լինեին այս ամենից: Խաղադրույքները շարունակում են ոչ թե բարձր մնալ, այլ նոր խաղադրույքներ են արվում, որտեղ հայկական շահի հետ հաշվի նստող այլևս չկա:

Դժվար թե այս ամենը հասկանում և գնահատում է այսօրվա իշխանությունը: Նրանց անգրագիտությունը հանցավոր և դավաճանական է: Նրանց քաղաքական մշակույթն ու մենթալիտետը հանցավոր և դավաճանական են: Նրանց մտահորիզոնն ու գերակայությունները հանցավոր սնանկ ու դավաճանական են: Հավատացեք, մենք մոտենում ենք ավելի մեծ մի արհավիրքի, որի կանխումը ոչ միայն այս իշխանության ուժերից վեր է, այլ նույնիսկ չկա այդ վտանգների իրական ընկալման պոտենցիալ, որը թույլ կտար այս ռիսկերը կառավարել և քիչ թե շատ չեզոքացնել: Ես չեմ խոսում քաղաքական և մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի մասին: «Թողեք, թող աշխատեն»-ը իր կործանանար գործը արեց: Աշխատեցին՝ երկիրը դարձնելով պարտված, հասարակությանը` խեղված:

Հ.Գ. Այս իշխանության հեռացումը ոչ թե քաղաքական պահանջ է, այլ պետության շահի ու ազգային անվտանգության քիչ թե շատ պահպանման հրամայական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել