Ժողվուրդ, ձեզ անգամ հիմա են խաբում և #Հաղթելուենք ու #Գյոռբագյոռ տիպի շոուներ բեմադրում: Շատերիդ թվում է, որ տղերքին տանելու են քաղմաս ու իսպանական ինկվիզիցիայի լավագույն ադաթներով կտտանքի ենթարկեն:

Իրականությունն այն է, որ դավաճան Նիկոլն էլ իշխանություն չունի, նրան սխալ են զեկուցում, ու նա չի տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին: Ինքը դեռ կարողանում է մի քանի հարյուր ոստիկանների ու անհասկանալի դիմակավորված համազգեստավոր անձանց հրշեջի պես քաղաքի մի ծայրից մյուսն ուղարկել, որ մարդկանց բերման ենթարկեն, բայց ոստիկանության բաժիններում նա էլ իշխանություն չունի, որովհետև այնտեղ աշխատող մարդկանց մեծ մասը ևս կիսում է մեր կարծիքը, որ չի ուզում պարել դավաճան հող հանձնողի դուդուկի տակ:

Լուսանկարը քիչ առաջ արվել է Արաբկիրի բաժնում, որտեղ տարվել են «Ադեկվադ» միաբանության տասնյակ անդամներ, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք այսօր քաղաքի տարբեր կետերում փողոցներ էին փակել:

Մի վախեցեք նրանից, թե ինչ կանի Նիկոլը, վախեցեք նրանից, թե ինչ եք ասելու դուք Նիկոլից հետո, երբ ձեզ հարցնեն ձեր անգործության ու առավել ևս՝ դավաճաններին զորակցելու պատճառների մասին: Նիկոլ էլ չկա, մնացել է միայն Նիկոլի ստվերը, իսկ մենք ու դուք կանք և լինելու ենք, մտածեք այս մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել