Աբրահամյան Տիգրանն իր ողջ կյանքում առանձնակի նվիրումով ծառայել է Արցախին, նրա ամեն ծառ ու թփին, յուրաքանչյուր պոստը իր տունն ա եղել...

Ընկերներով միշտ խուսափում էինք անձնական հարցերով իրեն զանգեինք, որովհետև գիտեինք, որ նա տասը րոպե անգամ բանակի ու պետության անվտանգության գործը չի թողնելու, զբաղվի մեզանով...
Արցախում նա ամենաառանցքային մարդկանցից էր բանակի անվտանգության հարցերով, ում մասին գրեթե չէինք կարդում ու չէինք գրում, որովհետև նա իր խաչը կրում էր զուսպ ու առանց պաթոսի ու փիառի։
Միգուցե սա հրապարակելու իրավունք էլ չունեմ, բայց նա իմ եղբայրն ա, ինձ կների։
Էս պահին իրեն բերման են ենթարկել...
Իր ցասումի համար...
Ամոթ ունեցեք, գետինը մտեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել