Դատարանն ազատ արձակեց Արթուր Դանիելյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալվել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության հետաքննիչի կողմից, պատճառը նրա նախօրեի ֆեյսբուքյան ուղիղ եթերն է եղել, հայտնել է նրա փաստաբանը:

«Պատճառն այդ ուղիղ եթերում իր օգտագործած խոսքերից մեկն է, քրեական գործը հարուցվել է դրա պատճառով, խոսքն, այսպես կոչված, «թուրք հայհոյելու» հոդվածի մասին է` Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածն է: Ծիծաղելին այն է, որ հոդվածի սանկցիան ենթադրում է ազատազրկում մինչև 1 տարի ժամկետով, արգելված է իրեն կալանավորելը: Այսինքն, ձերբակալվել է առավելագույնը 72 ժամով` ինչպես մնացած բոլորը, երևի չեն ուզում, որ վաղվա հանրահավաքին մասնակցի, այդքան բան»:

Աթանեսյանը հայտնել է, որ հենց այսօր էլ ձերբակալման որոշումը բողոքարկելու են, հույս ունեն, որ դատական նիստը վաղն էլ կկայանա:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ բերման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու տարվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել