Աշխարհում կա՞ արդյոք մեկ այլ երկիր, որտեղ 43 օր «Հաղթում ենք» գոռալուց հետո կապիտուլյացիայի համաձայնագիր են ստորագրում։

Հիշում եք, չէ՞, դուք էդ «հաղթանակին» հավատում էիք։

Ու ձեզ մոտ հարց չէր առաջանում՝ ոնց կարելի է հաղթելով հողեր հանձնել ու հասնել նրան, ինչ ունենք Շուշիում։ Չէ՛, իհարկե, որտեղի՞ց առաջանար։ Ամեն բան «հոյակապ» էր։

Սթափության կոչ անող իմ նմաններին էլ «պարտության քարոզիչ» էիք անվանում։

Այ էսպես հավատալով էլ եկանք-հասանք էս վիճակին՝ Արցախի կապիտուլյացիայի համաձայնագրին։

Խելքներդ գլուխներդ հավաքեք վերջապես։

Սակայն էդ մանիպուլյացիաները դեռ շարունակվելում են այն նույն քարոզչական թեզերով, ինչ երեք տարի առաջ էր՝ թալանածը հետ բերելու, հողեր ծախելու և այլնի մասով։

Այ հիմա մտածելու ու քայլ անելու ժամն է եկել։

Արժանապատիվների համար պետությունն է արժեք։
Իշխանությունը միայն միջոց է։

Մի բան էլ. մի շտապեք անվերապահ աջակցություն հայտնել ինչ-որ մարդկանց, վերջում կարող է ստացվել, որ դու անվերապահ աջակցում եք կապիտուլյացիա ստորագրողին։

Ինչևէ։ Իրավիճակը պետք է փոխել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել