Իրանի առաջնորդի վերջին հայտարարությանը պետք է վերաբերվել Իրանի բարդագույն քաղաքական մոտեցման համատեքստում: Այն, ինչ առաջին հայացքից կարող է հակահայաստանյան թվալ, այդպիսին է միայն առաջին հայացքից: Լրջորեն Իրանի քաղաքական դիրքորոշումը պատկերացողները հասկանում են, որ դա Իրանի շահերի և, որքան էլ պարադոքսալ թվա, գուցե նաև Հայաստանի շահերի տեսանկյունից անհրաժեշտ հայտարարություն է և թերևս չի արտահայտում այն իրավիճակն ու մոտեցումը, որն առկա է իրական աշխարհում: Այո՛, անհեթեթ կարող է թվալ, բայց Իրանի շուրթերից այսպիսի հակահայաստանյան արտահայտությունն անուղղակիորեն խորքում, շատ խորքային և բացահայտելու ոչ ենթակա ենթատեքստում իրականում բխում է նաև Հայաստանի շահերից: Կրկնեմ՝ աբսուրդ է թվում, թվում է անբացատրելի։ Բայց աբսուրդ չէ և անբացատրելի էլ չէ:

Իրանը Հայաստանի հանդեպ այս պատերազմում բարեկամական և վստահելի վարքագիծ է դրսևորում: Կրկնեմ՝ այս հայտարարությունը, ելնելով առանձին կարևորագույն և բարդագույն հանգամանքներից, Իրանի շահերի տեսանկյունից գրեթե անխուսափելի էր: Բայց նաև պետք է հասկանալ, որ Իրանն այս պատերազմում հայերի թշնամուն չի համակրում: Հաստատ չի համակրում:

Սա անհրաժեշտ է հասկանալ և հայկական հանրային քննարկումների դաշտը զերծ պահել մակերեսի վրա հենվող անմիտ մեկնաբանություններից, վերլուծություններից և խոսքերից: Դրանք վնասելու են Հայաստանին:

Հայաստանի հանդեպ Իրանի պես բարեկամական դիրքորոշում որդեգրած պետություններ այս կոնֆլիկտում շատ քիչ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել