Լրագրողը Լավրովին հարցնում է մերօրյա Թուրքիայի օսմանյան հավակնությունների ու դրանից բխող սպառնալիքների մասին հարևան բոլոր տարածաշրջաններում։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ի պատասխան նշում է, թե այդ տարածաշրջաններից հազարավոր կմ-ներ հեռավորության վրա գտնվող այլ խաղացողներ ավելի ապակայունացնող դերակատարում ունեն նույն հակամարտություններում։

Ու միշտ է տենց եղել։ Քթի տակի անմիջական ու անկառավարելի դարձած սպառնալիքը չի գնահատվում, իսկ հեռվից անընդհատ երկարող թաթիկների մասին ամեն առիթի խոսելն արդեն վտանգավոր սովորություն է դարձել։
Հասկանալի է, որ Մոսկվայում նախընտրում են Անկարայի հետ ստվերային խոսել, բայց այդ գործելաոճն արդեն բավարար չէ, Արցախը՝ վառ օրինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել