Սա ղարաբաղյան պատերազմ չէ:
Սա հայաստանյան պատերազմ է:
Կշեռքի նժարին դրված է Հայաստանի անկախության հարցը, հայ ժողովորդի ինքնուրույն քաղաքական միավոր լինելու՝ սեփական կամքով սեփական կյանքի մասին որոշումներ ընդունելու հարցը:

Ավելին՝ հայ զինվորն այսօր մարտնչում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս ժողովուրդների անվտանգության, ազատության, անկախության համար: Նույնիսկ եթե դրա գիտակցությունը դեռ չկա:
Մենք դա չենք ընտրել, այդ առաքելությունը մեր վրա չենք վերցրել, չենք հավակնել դրան, բայց այդպես ստացվել է:
Որ մեր տունը պաշտպանելու համար կռվում դարձել ենք նաև մյուսների ազատության համար մարտնչող:

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել