Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ՝ օրվա ընթացքում, ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես՝ երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ, և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:

[Թարմացում] Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ

Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել