Factor.am-ը գրում է․

Բելառուսի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է տեղեկությունները, թե Մինսկը ռազմական օդանավերն և օդաչուների է ուղարկել Բաքու։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։

«Մենք հերքում ենք այս տեղեկությունները»,- հայտարարել է Բելառուսի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գավրուսիկը։

Նշվում է, որ քանի որ Բելառուսը ՀԱՊԿ անդամ է, ապա որևէ երկիր ռազմական տեխնիկա ուղարկելու որոշումը կընդունվեր կոլեգիալ՝ կազմակերպության անդամ մյուս պետությունների հետ։

Նկատենք, որ համացանցում նման տեղեկություններ էին հայտնվել օրեր առաջ։ Համաձայն այդ հրապարակումների՝ Բելառուսը դրական է արձագանքել Բաքվի խնդրանքին ու համաձայնել է իր զինվորականներին ուղարկել Ադրբեջան։

«Այն փաստը, որ Ադրբեջանը կորցրել է բազմաթիվ օդանավեր և ուղղաթիռներ, ցույց տվեց, որ մենք ավիացիայում ունենք մասնագետների պակաս, իսկ թուրք ու իսրայելցի օդաչուները չեն կարողանում ղեկավարել ռուսական ինքնաթիռները»,- գրել է FreeAzerbaijan-ը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել