Թուրքերը սխալվեցին իրենց հաշվարկներում՝ համոզված լինելով, որ հայերը մինչև վերջ պառակտված են, և կարելի է բլից–կրիգով վերցնել ամեն ինչ։

Հայերը ներքին կյանքում պառակտված են մինչև վերջին բջիջը։ Ավելի ճիշտ՝ հայերին ներսից ատելության քարոզով պառակտեցին մինչև վերջին բջիջը, բայց, միևնույն է, հայերս մինչև վերջին բջիջը համախմբված ենք Արցախում հանուն ազատության և պետականության կռվող սպայի ու զինվորի շուրջ։ Թուրքը դա չէր հաշվել։ Չէր էլ կարող հաշվել։

Թուրքը գիտեր, թե գործ ունի ցեղասպանված հայի հետ։ Բայց, ի տարբերություն 1915-ի, մենք հիմա պետություն և կանոնավոր բանակ ունենք, այն էլ՝ երկու հատ։ Այնպես որ թուրքը սխալ է հաշվել։

Հիմա ամեն ինչ բանակի ու հաղթանակի համար տալու ժամանակն է։ Թուրքին հաղթելու ժամանակը։ Հետո կգա ներսի թուրքին հաղթելու ժամանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել