Ասեմ, որ թուրքերն ընդհանրապես շատ են սիրում «վերցնել» Մատաղիսը:
Առաջին անգամ չէ, որ «վերցնում» են:
Օրինակ՝ 2016-ի ապրիլի 4-ին իրենք արդեն հաղորդել են, որ վերցրել են Մատաղիսը: Ընդ որում, հետագայում երբեք չեն պնդել, որ կորցրել են: Այսինքն՝ Մատաղիսը պետք է այսպես թե այնպես իրենցը լիներ, եթե իրենց պաշտոնականին հավատայինք:

Բայց, չնայած սրան, իրենք էսօր նորից «վերցնում են» Մատաղիսը: Պարզ չէ՝ ումից, որովհետև 16 թվին արդեն մի անգամ «վերցրել» էին ու հետ չէին վերադարձրել: Հիմա նորից են վերցնում՝ շատ ուրախանալով, որ 7 օր ծանր մարտերից հետո, կորցնելով էդքան մարդ ու տեխնիկա, վերջապես մի գյուղ են «վերցրել»:

Փաստորեն, Իլհամ Ալիևը ոչ միայն ռազմական հանցագործ է, այլև տառապում է վաղ սկլերոզով:
Թե կապ ունեք հետը, թեկուզ «չերեզներով» (էսօր կարծես զգացվեց, որ կապավորներ կան մեր կողմերում էլ), փոխանցեք, որ, այ ողնաշարդ ոտնաշարից պոկ գա, ամոթ բան ա ստացվել, մի անգամ արդեն վերցրել էիր, հետ չէիր տվել, բա հիմա ո՞նց ես էլի վերցնում 4 տարի առաջ վերցրածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել