Ինձ միշտ զարմացրել է մեր իշխանական համակարգի մանրությունը, եթե չասեմ ճղճիմությունը: Ասենք, միտինգի ժամանակ սրճարան ու զուգարան փակելը (այդ թվում "ընդդիմադիր" տերերին պատանող սրճարանները), տակից ինչ որ մանր "վրեդնիություններ" անելը: Հիմա նույնն էս քաղաքապետարանի ջրի պատմությունն է: Մարդ ուզում է պատկերացնել նման որոշում կայացնող ու իրականացնող պետական պաշտոնյայի՝ ենթադրաբար հասուն 30 անց մարդու այսպես ասած "ներքին աշխարհը", այն "հանճարեղ" հոգեվիճակը, որում նա այդ որոշումը կայացնում եւ իրականացնում է, այն մանր լակոտիկի "հաճույքը", որը նա ստանում է նման "գործունեությունից", ու ասենք իրա մտքով չի անցնում, թե որքան ինքնաստորացնող ու պետական համակարգի պատվին խփող է այդ կարգի "կրեատիվը": Իրոք, մի պահ պատկերացրեք պետության ղեկավարին, որը լուրջ դեմքով հրահանգում է կամ ակնկարկում է (չգիտեմ դա կոնկրետ ոնց է տեղի ունենում, բայց գիտեմ, որ "բարձր հովանին" անհրաժեշտ է) զուգարաններ փակելը, կամ քաղաքապետին, որը հրահանգում է կամ ակնարկում է նստացույցի մասնակիցների տարածքն անընդատ ջրելը: Ի՞նչ եք կարծում այդ մարդիկ քանի՞ տարեկան են, քանի՞ տարեկանի հոգեբանություն ունեն: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել