1. Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտի։ Նախնական տեղեկություններ կան Ստեփանակերտի շուկայամերձ փողոցում վիրավորների մասին։ Բնակչության զգալի մասն ապաստարաններում է։
2. Ադրբեջանը (այդ թվում՝ թուրքական մեդիաօգնությամբ) լրատվական հեղեղ է ապահովում իրենց քաղաքացիական և մարտական կորուստների մասին։ Դատելով ադրբեջանական աղբյուրներում թվարկված բնակավայրերից՝ մեր պատասխանը եղել է աշխարհագրորեն համաչափ՝ «ակն ընդ ական»…
3. Ռազմական գործողությունների աշխարհագրությունը ևս մեկ անգամ հուշում է, որ մասշտաբները լուրջ են, ըստ ամենայնի, 2016 թ․ ապրիլյան պատերազմից էլ լուրջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ թիրախավորվել է անգամ Քաշաթաղի շրջանի Որոտան զինավանը (Ղուբաթլու)։
4. Այլ մանր-մունր տեղեկությունները հետագա քննարկման առարկա են։ Խնդրում եմ ևս մեկ անգամ կարդալ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել