Ադրբեջանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության կողմից կազմակերպված հատուկ հավաքների ռեալ պատկերը։

Պահեստազորի զինծառայող Մահմեդ Էլգիզ օղլու Մեմեդլի (1996 թ․)։

Ինչպես տեսնում եք, նրա աջ ձեռքի մեկ մատը ամպուտացված է։ Սոցցանցերի հրապարակումներից պարզ է դառնում, որ, երևացող հաշմանդամություն ունեցող անձանցից բացի, հավաքների են կանչում նաև հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց։

Բավական մեծ թվով պահեստազորայիններ են հավաքել նաև թալիշաբնակ, լեզգինաբնակ և ավարաբնակ շրջաններից։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավման մասով սոցցանցերում և լրատվակայքերում նաև ակտիվ քարոզչություն է իրականացվում (զինկոմիսարիատների մոտ պարեր, ավտոբուսներում երգեր, նրանց կողմից արված ռազմատենչ հայտարարություններ, վրեժի եւ պատերազմի կոչեր և այլն)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել