Երեկ Հանրային հեռուստաընկերության հյուրն էր օլիգարխ Ջորջ Սորոսի վարձու աշխատող Լարիսա Մինասյանը: Նախ՝ ասեմ, որ Հանրայինի եթերը զմռսած փակ է ՎԵՏՕ շարժման համար, և հարկատուների փողերով պահվող հեռուստաընկերության եթերում հարկատուները հնարավորություն ունեն տեսնելու միայն սորոսականների մենախոսությունները: Այս փաստը վկայում է պետության ներսում սորոսականների աննախադեպ ազդեցության մասին:

Ինչևէ, Լարիսա Մինասյանը հերթական անգամ սպառնաց ինձ բանտարկությամբ։))) Վերջին տարվա ընթացքում օլիգարխ Սորոսից փող ստացածները և նույնիսկ անձամբ տիկին Լարիսան իմ դեմ բազմաթիվ կեղծ և սուտ դիմումներ են ներկայացրել իրավապահներին, սակայն դրանք բովանդակային առումով այնքան դատարկ են եղել, որ բոլոր դիմումները կարճվել են:

Անշուշտ, իմ հաջողությունից է, որ օլիգարխ Սորոսի վարձկանների պաշտպանությունը, որպես կանոն, իրականացնում է այնպիսի ականավոր փաստաբան, ինչպիսին Տիգրան Եգորյանն է)))) (չմոռանանք, թե ինչպես փայլուն նա պաշտպանեց հաց բերողին):

Տիկին Լարիսային կցանկանայի փոխանցել հետևյալը․
1. Ես պատրաստ եմ բանտարկվել ու բանտից շարունակել իմ պայքարը օտարերկրյա գործակալական ցանցի դեմ, նույնիսկ սուտ և կեղծ մեղադրանքով:
2. Սորոսի շահառուները, սկսած ֆիզիկական բռնությունից, հարձակումից մինչև սուտ մատնություններ, կեղծ քաղհայցեր, ամեն ինչ փորձեցին, ու ոչինչ չստացվեց: Կարծում եմ՝ կարիք ունեն վերանայելու իրենց գործիքակազմը իմ դեմ պայքարում:
3. (Անվճար խորհուրդ) Տիկին Լարիսա, Ձեր ելույթներում հաճախ հանդիպող «աննախադեպ» բառի փոխարեն «աննման» բառը օգտագործելով անիմաստ բարդացնում եք ձեր միտքը: #համապատասխան

Եվ վերջում՝ անհամբեր կսպասեմ Հանրային հեռուստաընկերության իմ եթերի հրավերին, այլապես կարող եմ Հանրայինին մեղադրել միակողմանի օլիգարխ Սորոսի քարոզ իրականացնելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել