«Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուն փակվում է 14 տարի եթերում լինելուց հետո։ Այս մասին Instagram-ի իր էջում հաղորդել է Քիմ Քարդաշյյանը։

«Ծանր սրտով մենք ողջ ընտանիքով որոշեցինք հրաժեշտ տալ «Քարդաշյանների ընտանիքին»․․․ Երախտապարտ եմ բոլորին, ովքեր հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին վերջին 14 անհավանական տարիներին։ Այս շոուն մեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին մենք կանք»,- գրել է մոդելը։

Նա նաև հաղորդել է, որ վերջին սեզոնը եթեր դուրս կգա 2021 թվականի սկզբին։

14 տարվա ընթացքում իրապատում-շոուի 20 սեզոն է թողարկվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել