ՀՀ արդարադատության սորոսական, բանակում չծառայած նախարարի հրամանով աշխատանքից ազատել են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին՝ թոշակային տարիքի լրանալուց երկու ամիս շուտ: Արագ ու հապճեպ...
Դեռ վաղուց էին պայքարում այդ պաշտոնի համար, որ դա էլ իրենցով անեն, հավանաբար ապազգային խնդիրների ու թրքասերների հետ սիլիբիլի անելու և այլ նպատակներով:
Դե, բացի այդ, ով իրենցը չէ, նա թշնամի է, նա հակահեղափոխական է ու անցյալի մնացուկ:
Եվ, իհարկե, սորոսականների ուրախությանը չափ չկա ու չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները և ակնհայտ հրճվանք են ապրում:
Մի հեռակայող ծռաշեղված կա, որը ողջունում է սկոլիոզի պատճառով բանակում չծառայած Բադասյանի այդ որոշումը և հրճվալից ասում. «Մի տեսեք՝ ինչե՜ր են բացվելու»:
Ձեզ, ձեր այս երկու տարվա բացահայտ արարքները հերիք է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար բոլոր առումներով, բոլոր ուղղություններով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել