Նիկոլն, այնուամենայնիվ, կորոնավիրուսային հեղափոխություն արեց և հասավ նրան, որ Հայաստանը Եվրոպայում առաջնային դիրք զբաղեցնի։

Ես հասկանում եմ, որ իշխանության պրոպագանդիկներն ու գլխուղեղի թավշեցման 4րդ ստադիա ունեցողները ամենատարբեր ու մեկը մյուսից ավելի անհեթեթ պատճառներ կբերեն, որոնք կվկայեին, որ էդ փաստը՝ փաստ չէ, եթե անգամ փաստ է՝ սարսափելի չէ, իսկ եթե սարսափելի էլ է՝ Նիկոլն ու իր շայկան չեն դրա պատասխանատուն։

Սրիկայության և ինտելեկտուալ ցածր ցենզ ունեցողների դիագնոզով մարդկանց փաստարկները թողնենք մի կողմ։ Ո՞վ է մեղավոր այն ամենում, ինչ եղել է, ինչ շարունակում է լինել ու ինչ դեռ լինելու է։ Ես որևէ կասկած չունեմ, որ Նիկոլն ու իր շայկեն քրեական պատժի պետք է ենթարկվեն այդ թվում՝ կորոնավիուսի համաճարակի ժամանակ առնվազն հանցավոր անփութություն դրսևորելու համար, բայց անգամ սա չէ խնդիրը։

Խնդիրը նրանում է, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբից իշխանությունները թույլ տվեցին բոոր հնարավոր ու անհնար սխալները։ Ընդ որում, եթե սկզբում գնում էր մերժման ու կռուտիտի ճանապարհով և համոզում մեզ, թե կորոնան ում շունն է և սովորական գրիպպի պես մի բան է, ապա հաջորդ փուլում նրանք իսկ սկսեցին համոզել, որ կորոնան այնքան սարսափելի բան է, որ պետք է մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ արտակարգ դրություն և արտակարգ դրությունը փոխարինող կարանտին լինի։

Ու լավ կլիներ, որ էդ ձեռնարկվող միջոցները գոնե ինչ-որ կերպ ազդեին բուն համաճարակի տեմպերի վրա, բայց արի ու տես, որ անգամ պաշտոնական թվերը հուշում են, որ վարակվածության ցուցանիշենրով մենք впереди планеты всей կուպեում ենք, իսկ եթե հաշվի առնենք, որ ВОЗ-ի տղեն անդադար ժանգլյորություն էր անում թվերի հետ ու անգամ այս գերբարձր ցուցանիշները, իրակնում, էապես նվազեցված են, կարող է անգամ պարզվել, որ Հայաստանում ով պետք է վարակվեր կորոնավիրուսով՝ վարակվել է։

Սա ասում եմ զուտ նրա համար, որ այսօր արդեն հայտնի են տասնյակ ու հարյուրավոր դեպքեր, երբ մարդկանց թեսթավորել են խիստ դժկամությամբ, դեպքեր, երբ առհասարակ չեն թեստավորել, դեպքեր, երբ չեն գրանցել, դեպքեր, երբ մարդիկ ուղղակի բժշկի չեն էլ դիմել ու ոտքի վրա են տարել հիվանդությունը, որը, հավանաբար եղել է կորոնավիրուս։

Այսպիսով՝ Եվրոպայում առաջին տեղում ենք, տնտեսություն տիրումերը էն բանից արեցին, առանձին ոլորտներ, ինչպիսին է օրինակ՝ տուրիզմը, կարելի է ասել՝ ամբողջովին վախճանվեցին, համաճարակի տարածումն աննախադեպ և անվերահսկելի է, արտաքին պարտքը 600 միլիոն դոլարով աճեց, 1000ից ավել մարդ մահացավ... և այս ամենի ներքո, մի հարց կար, որում իշխանությունները հետևողական էին ու էլի впереди планеты всей կուպեում էին՝ ընդդիմության հավաքների արգելքը...

Ժողովուրդ ջան, էս գավնյուկների վերջը չեն ոչ նշածս ցուցանիշները, ոչ 1000 դիակ վրեքներն ունենալ, ոչ տնտեսական կոլլապսը։ Սրանք մենակ ընդդիմության հավաքներին հակազդելու մասին են մտածում։ Ի դեպ՝ էդ 6-ամսյա կարանտինն էլ հենց նույն պատճառով է։

Որևէ մեկը չի էլ պատրաստվում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետություն բարձրացնել, մանավանդ, որ հասկանալի չէ, թե ոնց են դա անելու հիմա, եթե 5 ամսվա իրենց ձեռնարկված միջոցների արդյունքում համավարակի տարածումն ավելի լայն էր մեզ մոտ, քան այն երկրներում, որտեղ արտակարգ դրություն չէին էլ մտցրել։

Ո՛չ, սիրելի՛ հարգելիներ, այս ամենը զուտ նրա համար է, որ պոտենցիալ հանրահավաքները վիժեցվեն, կամ էլ գոնե էապես թուլացվեն՝ կետային ազդեցությամբ։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Նիկոլն ու իր շայկեն թքած ունեն ամեն ինչի ու ամեն բանի վրա, բացի իրենց իշխանության հարատևությունն ապահովագրելուց։

Ի դեպ՝ սա այն քիչ ռացիոնալ բաներից է, որ արվում է իրենց կողմից, որովհետև իրենք էլ գիետն, որ իրենց смертник-ներ են ու իրենք էլ գիտեն, որ իրենց իշխանության ավարտի հաջորդ օրը համարյա ամբողջ կոդլայով բերդերում են հայտնվելու։ Դրա համար էլ ատամներով պահում են իշխանությունը ու թքած, թե որքանով կհավատա, կամ էլ չի հավատա Պողոսը իրենց բերած պատճառներին։

Կից նյութն այստեղ՝ Incidence of coronavirus (COVID-19) cases in Europe as of September 3, 2020, by country*

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել