«Քա­ղա­քա­կան աշ­նան մո­տե­նա­լուն պես՝ թեժ աշ­նան թե­մա­յի աշ­խու­ժաց­մա­նը զու­գա­հեռ‚ ա­վե­լի ու ա­վե­լի ակ­տի­վա­ցան հար­ցերն այն մա­սին, թե ներ­քա­ղա­քա­կան կյան­քում, ի վեր­ջո, ինչ հե­ռան­կար­ներ են սպաս­վում։ Խոս­քը նախ և ա­ռաջ իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ է։ Ամ­ռա­նը, երբ կար­ծես թե հա­րա­բե­րա­կան ան­դոր­րի ա­միս­ներ պետք է լի­նեին, քա­ղա­քա­կան կյան­քը ե­ռում էր։

Ամ­ռան շր­ջա­նում Հա­յաս­տա­նի երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րը հան­դես ե­կան ա­սու­լիս­նե­րով կամ տար­բեր ձևա­չա­փե­րի քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րով, ընդ ո­րում՝ ան­նա­խա­դեպ։ Դժ­վար է հի­շել, թե Սերժ Սարգ­սյա­նը երբևի­ցե ե­րեք ժա­մից ա­վե­լի տևո­ղու­թյամբ մա­մու­լի ա­սու­լիս հրա­վի­րած լի­ներ, իսկ Ռո­բերտ Քո­չա­րյանն էլ այս­քան հա­ճախ հայ­տն­վեր էկ­րան­նե­րին տար­բեր թե­մա­տիկ քն­նար­կում­նե­րով։ Նույ­նիսկ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, որ կա­րո­ղա­նում է եր­կար պաու­զա­ներ պա­հել, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ստիպ­ված էր լի­նում հաս­կա­նա­լի կամ ան­հաս­կա­նա­լի հոդ­ված-հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես գալ։ ՀՀ ե­րեք նա­խա­գահ­նե­րի նման ակ­տի­վու­թյու­նը վկա­յում է, որ ներ­քա­ղա­քա­կան լուրջ գոր­ծըն­թաց­ներ են խմոր­վում։ Գու­ցե ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե դրանք ըն­դա­մե­նը հեր­թա­կան գոր­ծըն­թաց­ներ են, սա­կայն ի­րա­կա­նում կան դրանց դր­դա­պատ­ճառ­նե­րը։

Ի վեր­ջո, հենց ամ­ռա­նը տե­ղի ու­նե­ցան ԲՀԿ նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հետ կապ­ված հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ձևա­վոր­վեց հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ե­րեք քա­ղա­քա­կան ու­ժե­րի միջև, ո­րի ա­ռանց­քում Ար­թուր Վա­նե­ցյա­նի «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյու­նը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն են։ Ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րում ար­մա­տա­կան մո­տե­ցում­նե­րը վե­րա­հաս­տա­տե­ցին «Սաս­նա ծռե­րը», ո­րոնք, ի­րենց ո­ճի հա­մա­ձայն, շա­րու­նա­կում են հո­խոր­տալ, սպառ­նալ և այլն։ Ա­հա այս­պի­սի գոր­ծըն­թաց­նե­րով էին հա­գե­ցած ար­ձա­կուր­դա­յին հա­մար­վող ա­մա­ռա­յին ա­միս­նե­րը։

Հեր­թա­կան թեժ աշ­նան ակն­կա­լի­քի նա­խա­շե­մին շա­տե­րի մոտ հարց ա­ռա­ջա­ցավ. ար­դյոք ընդ­դի­մա­դիր բևե­ռում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը կա­րո՞ղ են որևէ վճ­ռո­րոշ նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ իշ­խա­նու­թյան հա­մար‚ թե՞, այ­նուա­մե­նայ­նիվ, զար­գա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը չեն մտա­հո­գում ՀՀ ղե­կա­վա­րու­թյա­նը, ինչ­պես վեր­ջին­ներս ցան­կա­նում են ցույց տալ՝ ձևաց­նե­լով, թե ի­րենք ու­նեն ժո­ղովր­դի լիա­կա­տար ա­ջակ­ցու­թյու­նը։ Այ­նուա­մե­նայ­նիվ‚ իշ­խա­նու­թյու­նը մտա­հոգ­վե­լու կա­րիք ու­նի՞, թե՞ ոչ։

Այս հար­ցի շուրջ տար­բեր կար­ծիք­ներ կա­րող են հն­չել, սա­կայն ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, իշ­խա­նու­թյու­նը ոչ միայն կա­րիք ու­նի մտա­հոգ­վե­լու, այլև ի­րա­կա­նում լավ էլ մտա­հոգ­ված ու ան­հան­գիստ է։ Հա­կա­ռակ դեպ­քում այս­քան նյար­դա­յին կեր­պով չէր պայ­քա­րի ընդ­դի­մա­դիր ցան­կա­ցած դրսևոր­ման դեմ։ Հի­շենք թե­կուզ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի դեմ ըն­թա­ցող քայ­լե­րը, ո­րոն­ցով փոր­ձում են լռեց­նել նրան ու նրա ղե­կա­վա­րած քա­ղա­քա­կան ու­ժին՝ ընդ­հուպ մինչև դա­տա­րան տա­նե­լով ու ա­զա­տազ­րկ­ման սպառ­նա­լի­քով։

Հի­շենք նաև, թե ինչ ծի­ծա­ղե­լի պատր­վակ­նե­րով է իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում ԱԱԾ, ոս­տի­կա­նու­թյուն կամ քնն­չա­կան կո­մի­տե տա­նել Ար­թուր Վա­նե­ցյա­նին՝ այդ­պի­սով հո­գե­բա­նա­կան ճն­շում գոր­ծադ­րե­լով նրա դեմ։ Սա ցույց է տա­լիս, որ իշ­խա­նու­թյան ձևա­կան հան­գս­տու­թյան, պա­թո­սի ու ինք­նավս­տա­հու­թյան տակ ի­րա­կա­նում թաքն­ված է լուրջ ան­հան­գս­տու­թյուն, և հենց ար­մա­տում ցան­կա­նում են ընդ­դի­մու­թյան ակ­տի­վու­թյու­նը կան­խել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել