Ինչպես ասում են` կրկին վերադառնանք մեր դարդերին (տարածաշրջանային խնդիրներին), այսինքն հասկանանք, թե ինչ է կատարվում մեր շուրջ թուրք֊ադրբեջանական ռազմական գործոնի ակտիվության ներքո։
Արդեն տևական ժամանակ շրջանառվում է տեղեկություն, որ թուրքերը տեղափոխում են Ադրբեջան իսլամիստ զինյալների Սիրիայից (ըստ երևույթին` խոսքը գնում է սիրիական ուղղությամբ գործող թուրքամետ ահաբեկչական "աղբի"մասին ,որը թուրքերն անվանում են "Թուրքեստանյան բանակ" ): Դե պարզ է, որ այդ զինյալները ժամանում են Ադրբեջան, որ մասնակցեն հակահայկական ռազմական սադրանքների։
Ես ուղղակի համոզված եմ, որ Ադրբեջանը, ինչպես նախկինում օգտագործել է վարձկաններին, նույն կերպ կշարունակի օգտագործել միջազգային ահաբեկիչներին մեր դեմ,սակայն, կարծում եմ, որ այս իրողությունը հայկական կողմը պարտավոր է շատ մեծ աղմուկով բարձրաձայնի բոլոր հնարավոր միջազգային հարթակներից ։Այո,հայկական ԱԳՆ արձագանքել է այս "նորությանը" և ասել է ,որ ստուգում է սույն տեղեկությունը,բայց այս քայլերը բավարար չեն։
Այո՛, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ահաբեկչական պետություններ են, որոնց հետ խոսել պետք է միայն ուժի և ճնշման միջոցով։
Իմիջիայլոց, ես պնդում եմ, որ յուրաքանչյուր վարձկան, որը կհայտնվի մեր զինված ուժերի աչքի առաջ պետք է անվերապահորեն ոչնչացվի,առանց որևէ հումանիտար վերապահումների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել