Ողբալի է տեսնելը, թե ինչպես է հայտնի "անկախ" պատգամավորի կայքն առավոտյան ապատեղեկատվություն տարածում Քոչարյան-Ծառուկյան հանդիպման մասին ու հետո՝ չնայած հորինված հանդիպումը հերքող բազմաթիվ պարզաբանումներին, ելակետային սուտ ինֆորմացիայի հիման վրա "լավաշ" վերլուծական է ներկայացնում։
Ավելի ուղիղ կասեմ՝ իշխանությունն ու նրա քարոզչական սատելիտներն ու Քոչարյանն ունեն ընդհանուր շահեր, որովհետև Ծառուկյանն ու նրա թիմն, ըստ ամենայնի, լրջորեն խանգարում են քաղաքական դալտոնիզմի "սև-սպիտակի" արհեստական հակադրությանը։ Շուտով Ծառուկյանի առանցքային դերակատարությամբ Հայաստանում կձևավորվի ընդդիմադիր բևեռ, որը մի կողմից կլինի իշխանության իրական այլընտրանքը, մյուս կողմից՝ չի ունենա ռևանշիստական նկրտումներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել