Մտածենք և դատենք սթափ
...................................................
1․ Պարադոքս է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմի հետ համեմատող երկրի վարչապետը հենց այդ պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առողջապահության նախարարի հետ գնում է արձակուրդ։ Դա նույնն է, ինչ բանակի հրամանատարը պատերազմի ժամանակ գնար հանգստի։ Նման քայլը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պետության և հասարակության հանդեպ օրվա իշխանությունների պատասխանատվության աստիճանը մնացել է 2008 թվականի մակարդակի վրա։

2․ Պարադոքս է, որ իշխանության մոլեռանդ պաշտպաններն, ովքեր դեռ մի երկու ամիս առաջ մեղադրում էին իշխանության դեմ պայքարողներին ազգի դավաճանության մեջ, այսօր լռում են հրամանատարի կողմից մարտի դաշտը լքելու մասին և իրենց հերթական պարզագույն սիլիգոնիզմներով մեզ չեն բացատրում ու հիմնավորում գերագույն գլխավորի և նրա նախարարի նման վարքագիծը։

3․ Պարադոքս է, որ դիմակ չկրելու համար տուգանքներ է սահմանում և սեփական քաղաքացիներին տուգանում մի իշխանություն, որն ընդամենը մի քանի ամիս առաջ անիմաստ էր համարում նույն դիմակներ կրելը։ Պարադոքս է, որ նույն իշխանությունը այդպես էլ չի բացատրում իր սեփական քաղաքացիներին իր վարքագծի փոփոխության պատճառը՝ վիրուսի չափերն են մեծացել, թե դիմակի անցքերն են նեղացել։

P.S. Սթափ և Վեհ մնացեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել