Անհայրենիք ու հոգով որբ է այն հայը, ով կեղծ խաղաղասիրության քողի տակ գովերգում է ցեղասպան թուրքին, ադրբեջանցուն: Քոչարյան Անդրանիկի «փառապանծ յաշմա» թեզը, Փաշինյան Նիկոլի «կառուցողական և կիրթ Ալիև»ՙՙ թեզի երկրորդ արարն է, պարզապես: Իրականում մեր ժողովուրդը և պետությունը իշխանության ծուղակում է, ապազգային և քաղաքական սպեկուլյացիայով զբաղվող իշխանության ծուղակում: Կեղտոտ և անբարո, չափազանց անբարո խաղ են սկսել՝ տավուշյան մարտերը հաղթանակ, ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունները պարտություն, հնարքով:
Ինչ են անում. հիմա էլ մեր հաղթանակներն են բաժանում սև ու սպիտակի, յուրայիննների և օտարների, այն հաղթանակները, որոնցից և ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեն: Վերջին 30 տարվա մեր ռազմական խրոնիկայից մի քանի դիտարկում.
Արցախյան ազատագրական պայքարում՝ մենք ագրեսոր ադրբեջանից ազատագրեցինք մեր սրբազան հայրենիքը:
1994 թվականին կնքվեց զինադադար:
2016 թվականի ապրիլին ադրբեջանը լայնածավալ հարձակման փորձ կատարեց, որը լռեցվեց 4 օրում, փայլուն հաղթանակով և ապացուցեցինք, որ Արցախի հարցը այլևս չունի ռազմական լուծում, պարտադրեցինք վերդառնալ 94-ի զինադադարի պայմանավորվածությանը:
2020 թվականի հուլիսին դիքային մարտեր ծավալվեցին, մենք դարձյալ հաղթեցինք:
Այսուհանդերձ, ռազմական գործողություններն էլ ունեն մասշտաբային, ծավալային և նպատակային բաժանումներ, տեսակներ:
Օրինակ՝ 94 թվականի զինադադադարը 5 տարի տևած լայնածավալ պատերազմի հաղթանակ էր:
2016 թվականի քառօրյան՝ լայնածավալ մարտական գործողությունների հաղթանակ, որովհետև հակառակորդը հարձակման էր անցել արցախա-ադրբեջանական սահմանի առաջնագծի ամբողջ երկայնքով:
2020 թվականի հուլիսին՝ Տավուշում, դիրքային հարձակում էր, որը կասեցվեց՝ դիքային մարտերում մեր հաղթանակով:
Հիմա. ինչ անուն տաս այս ինքնանպատակ քայլածների իշխանությանը, երբ փորձում են անգամ մեր ազգային հաղթանակները գլխիվայր շրջել:
Ինչ են անում, ուրեմն՝ 94 թվականի մեր ազատագրական պայքարի հաղթանակը, իսկազբանե էին փորձում վարկաբեկել, թիրախավորելով այդ ճանապարհով անցած հերոսներին: Հիմա էլ հասել են ապրիլյանին:
Փաստացի, ըստ այս ապազգայինների, միայն տավուշյան դիրքային մարտերն են հաղթանակ:
Պարզ է, խայտառակ ձախողումներից, սուտ խոստումնեից, ապազգային ծրագրերից հետո թաքնվելու տեղ են փնտրում, իրենց տեսակին համապատասխան: Տավուշյանը պարզապես վահան են դարձնում, իրենց իշխանությունը երկարաձգելու և հարմար պահին՝ հաղթանակած իշխանության տիտղոսով հեռանալու համար:
Չեղա´վ անհարգելի ապազգայիններ, չեղա´վ:
Էս երկիրը «բոշի մայլա» չի´, որ ամեն յալանչի գա իրանն առնի ու թռնի, ժողովրդին հերթական անգամ թողնելով հուսահատ և մենակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել