Մինսկում վերջին անգամ եղել եմ 2019թ․ դեկտեմբերին: Բելառուսը իրոք մի երկիր է, որտեղ մի քիչ սովետ է, մի քիչ Եվրոպա, մի քիչ ժամանակակից Ռուսաստան:

Մարդիկ՝ բավականին բարեկիրթ և խաղաղ, պատկերացնում եք՝ ինչ ձևի են թավիշներն ու սորոսականները հիպնոսացրել էդ խեղճ ժողովրդին, ինչ խոստումներ են տվել, որ Լուկաշենկոյի նման ղեկավարի դեմ էսքան մարդ են հանել: Ինչքան մեծ ռեսուրս է դրված այդ երկիրը քանդելու համար:

Եվ ինչ մարդիկ չգիտեն, թե ինչ կրակի մեջ են ընկնելու ու երանի են տալու նույն բատկային:

Ուղղակի ափսոս էր այդ երկիրը, իրոք ափսոս։ Անկախ իրավիճակից՝ Բելառուսն այլևս հինը չի լինի, վերջ, մարդկանց ուղեղը կերան, քանի տասնամյակ դեռ պետք է, որ այդ երկիրը խաղաղվի և խելքի գա՝ միայն գիտեն այս կաշան եփած մութ ուժերը:

Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան, Հայաստան, հիմա էլ՝ Բելառուս:
Հաջորդը թիրախը, միանշանակ, կլինի Մոսկվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել