ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու առթիվ գումարված հատուկ նիստում պարետն իր եզրափակիչ ելույթում բացոեց փակագծերը (ու բնավ ոչ իշխանության օգտին) և, ըստ էության, հաստատեց ընդդիմության տեսակետը:

Ուշադիր եղեք, թե ինչ է ասում պարետը։

Ասում է՝ «արտակարգ իրավիճակը չէ, որ Հայաստան տուրիստներ չեն գալիս, և արտակարգ դրությունը չէ պատճառը, որ մարդիկ զրկվել են աշխատանքից»...

Վերջ, ամեն ինչ ասված է: Ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք տալ հնարավոր չէր...

Շատ ճիշտ է ասում պարոն պարետը:

Իսկապես, անկախ արտակարգ դրությունից, Հայաստան ոչ մի տուրիստ էլ չի գալու, և ոչ մի ներդրում չի արվելու...

Տուրիստը գիժ չէ, որ՝
- գա, դիմակ կրի, ուշագնաց լինի ու հիվանդանոցի մատերիալ դառնա,
- գա, դիմակ չդնելու համար տուգանվի, պառկացվի ասֆալտին, ծեծ ուտի ու տարվի ոստիկանություն։

Ներդրողը չի ցնորվել, որ՝
- գա, ներդրում անի, հաջորդ օրը Հարկայինը նստի վզին, տուգանի ու երկրից վտարի,
- դատավորներին գետնին տեսնելուց հետո գա ու անկախ դատարան ակնկալի:

Ճիշտ եք, պարոն պարետ։
Արտակարգ դրությունը հեչ կապ չունի մեր պետության անկման հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել