Ես մտածում էի՝ կառավարությունն այքան ողջամիտ կլինի, որ հակահամաճարակային պայքարը, այսպես ասած, սովորական օրենսդրությամբ կշարունակի։ Բայց երևի լավատեսությունս հիմնավորված չէ, կամ էլ ռացիոնալ մտածողության մասին տարբեր են իմ ու իշխանությունների պատկերացումները։

Արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով էլ է երկարաձգվում, ու սա արդեն էպիկրիզ է դառնում Նիկոլ Փաշինյանի թիմի համար՝ բացահայտելով նրա ավտորիտար հակումները, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու անկարողությունը։
Այս անգամ հասարակությունն ու քաղաքական ուժերը չպետք է թույլ տան նման ծաղր, երկիրն արտակարգ դրության հետ ասոցացնելու հիվանդ երևակայություն։ Արտակարգ դրությունը դարձել է այն փրկօղակը, որն իշխանությանը թույլ է տալիս՝ բոլշևիկյան մեթոդներով «հեղկոմի» կապրիզները փաթաթել մեր հասարակության և երկրի վզին։
Հայաստանը հեղափոխական օխլոկրատիայի պատանդը չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել