Կապ հաստատեցի իմ լիբանանցի ընկերների հետ։
Մինչ այս պահը Բեյրութում հաստատված թվերը՝ 76 զոհ և 4034 վիրավոր։
Բավականին շատ վնասվել է հայաբնակ Բուրջ Համուդ շրջանը, իրականում շատ ծանր է իրավիճակը։
Համոզված եմ, որ մենք, բացի լոկ ցավակցական հեռագրեր ուղարկելուց, նաև պարտավոր ենք մեր հայրենակիցների համար անել ամեն ինչ՝ սկսած հայրենադարձության հրատապ միջոցներից, վերջացրած հարկ եղած դեպքում նաև Հայաստան վիրավորներ տեղափոխելուց։

Միանշանակ, եղբայրական Լիբանանի ժողովուրդը պետք է մեզանից ստանա ամեն հնարավոր աջակցություն։

Հ.Գ. Չնայած որ պայթյունի պատճառներն ուսումնասիրվում են, սակայն արդեն կան հիմնավոր կասկածներ առ այն, որ պայթյունը տեխնոգեն բնույթ էր կրում։ Օրինակ՝ ամերիկյան և ռուսական բարձրաստիճան ռազմական մասնագետներն արդեն զգուշորեն արտահայտվում են, որ այսպիսի պայթյուն հնարավոր է իրականացնել բացառապես հատուկ միջամտությամբ։

Ինչևիցէ, ստեղծված իրավիճակը բացասական առումով էականորեն ազդում է տարածաշրջանային առանց այն էլ բավականին բարդ իրավիճակի վրա։

Հ.Հ.Գ. Նաև շատ կարևոր մի պահ՝ Լիբանանի էքսպորտ-իմպորտի 78 տոկոսն իրականանում էր ոչնչացված նավահանգստի միջոցով, այս ամենից հետո դա անհնարին է դառնալու բավականին երկար ժամանակ։
Հետևությունները թողնում եմ ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել