Ամերիկացի բարերար եւ ռուսական արմատներով գործարար Իռենա Մեդավան, հոլիվուդյան պրոդյուսեր Մայք Մեդավոյի կինը, սոցցանցերում հայտնել է, որ հայտնի դերասան Շոն Պենն իր 60-ամյակի նախօրեին գաղտնի պսակադրվել է 28-ամյա դերասանուհի Լեյլա Ջորջի հետ:

Նորապսակներին կապում են 4 տարվա հարաբերությունները, այնպես որ գաղտնի հարսանիքը չի կարելի ինքնաբուխ անվանել:

Շոն Պենի կինն առաջին անգամ է ամուսնանում, իսկ ահա Հոլիվուդի աստղի համար այս ամուսնությունը կլինի երրորդը։ Ավելի վաղ նա ամուսնացած էր Մադոննայի եւ Ռոբին Ռայթի հետ: Լեյլան դերասան եւ պրոդյուսեր Վինսենտ Դ Օնոֆրիոյի դուստրն է, ով ընդամենը մեկ տարով է մեծ է աղջկա ամուսնուց։ Աղջիկը նաեւ կենդանիների իրավունքների պաշտպանության շարժման ակտիվիստ է։ Հայտնի է «Գիշատիչ քաղաքների քրոնիկները» եւ «Բիլլի Քիդ» ֆիլմերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել