Ըստ շրջանառվող լուրերի՝ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը մի քանի այլ անձանց հետ 2017-19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել է “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։

Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը, հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։

Դասագրքերում մեր պատմությունը սկսելու է Ուրարտու պետությունից և մինչ ուրարտական ժամանակաշրջանի մասին խոսք չկա: Հանված են մի շարք կարևոր պատմական դրվագներ, տեղանուններում օգտագործվում են թուրքական անվանումներ, հանված է կամավորական շարժման մասին պատմությունը, որևէ տեղ չկա հայրենասիրություն բառը, մի խոսքով՝ մասնագետները, կարծում եմ, շուտով կխոսեն այս դավադրության մասին:

Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել