«Տավուշյան պատերազմի» գործոնով Ադրբեջանն (կառավարող էլիտան) իր առջև, տարբեր խնդիրնեից զատ, նպատակ ունի փոփոխելու Արցախյան հակամարտության կոնտեքստն ու միջավայրը՝ այն «ինքնորոշման իրավունքի» դաշտից տեղափոխելով հայ-ադրբեջանական հակամարտության (տարածքային վեճի) դաշտ: Դա լավ չէ:
Բաքուն կոնֆլիկտն արցախ-ադրբեջանական շփման գծից տեղափոխում է հայ-ադրբեջանական սահման, ու սա կոնֆլիկտի մասշտաբի, նրա առարկայի ու օբյեկտի փոփոխություն է, որը համապատասխանում է Ադրբեջանի բանակցային փիլիսոփայությանը:

Մյուս կողմից՝ կարող է փոխվել նաև կոնֆլիկտի ընկալումը միջնորդ կողմերի մոտ: Սա հայկական կողմը պետք է հաշվի առնի (ու ենթադրում եմ՝ հաշվի առնում է):

Մի փոքր այլ կոնտեքստում, սակայն կոնֆլիկտի շուրջ միջավայրի ու կոնտեքստի փոփոխությանն էին նաև ուղղված հայ-ադրբեջանական համայնքային ատելության դրսևորումներն աշխարհի տարբեր հատվածներում, որոնց կազմակերպիչ ու շահառու կողմը, ի դեպ, միայն Ադրբեջանը չէր: Այդ բախումները հետագա ռազմգործողությունների հնարավոր վերսկսման լեգիտիմացման խնդիր էին նաև լուծում:

Իրավիճակային այս զարգացումներում, որ, կարծում եմ, առավել մեծ գործընթացի տարրեր են, ներգրավված փոքր պետությունները պետք է հասկանան, թե ե՞րբ են ու հատկապես ովքե՞ր են իրենց վրա ինչ-որ բաներ «վաճառում», ովքե՞ր են իրապես գործընկեր ու հակառակորդ, և ովքե՞ր են արդեն նաև բացահայտ մեր «գլխին սարքում»:

Բարի լույս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել