Այսօր վարչապետը աշխատանքից ազատեց Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակցի, վարչությունների և բաժնի պետերի։

Ստեղ առաջանում ա երեք հարց․
1. Եթե գրասենյակն ունի առնվազն 10 վարչություն ու բաժին, քանի՞ հոգի ա ընդհանուր աշխատում էդ կառույցում, ու էս ընթացքում ի՞նչ ծրագիր են իրականացրել, ի՞նչ արդյունք են տվել,
2. Ինչո՞ւ ակնհայտ խնդիր տված հանձնակատարը չի հեռացվել, ո՞ւր էր ինքը էս ադրբեջանցիների հետ կռիվների օրերին և ինչո՞վ էր զբաղված։
3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել հետագայում մեր համաքաղաքացիների անվտանգությունը, իրավական օգնությունը և համայնքային կառույցների հետ կապը կազմակերպելու համար։

Ճիշտ եմ, չէ՞, հիշում, որ Սփյուռքը պետական ռազմավարության մեջ որպես գերակա արժեք էր ներառված։ Այ հիմա պատմեք մեխանիզմները, գործիքակազմն ու ռազմավարական պլանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել