Ինչպես պատրաստել կանաչիով և կաթնաշոռով բլիթներ

Կանաչիներն ու կանաչ սոխը մանր կտրտել, խառնել կաթնաշոռի հետ, վրան ձու ջարդել, համեմել աղ ու պղպեղներով, ծածկել, 15-20 րոպեով դնել սառնարանը: Ալյուրը համեմել աղ ու պղպեղներով, խառնել, լցնել տափակ ափսեի մեջ: Կաթնաշոռի խճողակից թաց ձեռքերով բլիթներ ձևավորել, թավալել ալյուրի մեջ, տապակել բուսայուղով, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցել գոլ` կտրտած թարմ լոլիկի և վարունգի հետ:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչիով և կաթնաշոռով բլիթներ

կաթնաշոռ  կաթնաշոռ - 200 գրամ

ձու  ձու - 1 հատ

ալյուր  ալյուր - 100 գրամ

ձեթ  ձեթ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

լոլիկ  լոլիկ - 1 հատ

վարունգ  վարունգ - 1 հատ

համեմ  համեմ

սամիթ  սամիթ

կանաչ սոխ  կանաչ սոխ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել