Առողջապահության նախարարությանն այսօր արձագանքեց Սևանա լճում լողալու վտանգների մասին բարձրաձայնածս խնդրին ու թեև մասնակի, բայց ընդունեց, որ խնդիր կա: Բարև ձեզ պարոնայք, մինչև աղմուկ չի լինում, ձայն չեք հանում: Արձանագրենք, որ հետազոտությունների արդյունքներն ու հայտարարությունը պետք է շատ ավելի վաղ հնչեցվեին: Տպավորություն է, որ մինչև հարցը չբարձրաձայնենք, մինչև աղմուկ չանենք, գործ չեք անի ու տեղից չեք շարժվի: Միևնույն ժամանակ, հիմնավոր կասկած կա, որ անալիզները (հետազոտությունները) պատշաճ կերպով չեն իրականացվել, որը մեր ազգաբնակչության առողջության, անվտանգության խնդիրն է, և ես դա շատ կարևորելով՝ պահանջում եմ հանրայնացնել հետազոտությունների հետ կապված այնպիսի կարևոր տվյալներ ինչպիսիք են՝ ցիանոբակտերիաների տեսակները (ինչ տեսակներ եք հայտնաբերել Սևանում), տոքսինների տեսակները (որը ինչ քանակությամբ) և դրանց ազդեցությունը Սևանի ձկնատեսակների վրա (քանի որ ձկնատեսակներն ամենաշատն են օգտագործվում մարդկանց կողմից): Ինձ ամենաշատը հետաքրքրում է Սիգի անալիզների պատասխանը, քանի որ համաձայն ձեր մարզպետի հայտարարության՝ պլաններ ունեք Սևանի Սիգն ուղարկել բանակ, իսկ սա արդեն ազգային անվտանգության հարց է: Փարատեք այս կասկածները, դուք իրավունք չունեք վտանգել հայ զինվորի առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել