Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի գրառումն է: Երբ պետք է, արտասահմանում մեր քաղաքացիների քամակը համբուրում են, երբ՝ չէ, նման ձևակերպումներով հանդես գալիս: Խիստ նեղացկող մամուլի խոսնակը (ջնջել է ինձ ֆրենդներից, կիրթ ձևակերպումով մեկնաբանությունս՝ ժամանակին ջնջել) երկակի ստանդարտներով է աչքի ընկնում:

Իշխանության իրական հայելին է: Երբ պետք է Սերժ Թանկյան են դիմավորում օդանավակայանից, այլ մարդկանց մեծարում, իսկ հիմա նման կոշտ ձևակերպում տալիս:

Ցույցերի և դժգոհության ֆորմատի վերաբերյալ ես իմ կարծիքը ունեմ, բայց երբեք ինձ թույլ չեմ տա նման կերպ արտահայտվել:

Լավ կլինի՝ սույն անձը վերանայի իր գրառումների ձևակերպումները: Սփյուռքից Ֆեյսբուքով պակաս աջակցություն չունեք, տղերք, ու եթե մեր դիվանագիտական կորպուսը էշի ականջում քնած ա, ապա մարդկանց գոնե ճիշտ խորհուրդ տվեք, ոչ թե նման կերպ վատաբանեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել