Ինչպես պատրաստել բանջարեղենով իշխան

Ձուկը երկու մասի բաժանել, աղ, պղպեղ անել, թավալել ալյուրի մեջ: Տապակել բուսյաուղի մեջ ամեն կողմից երկու րոպե: Լոլիկները եռացած ջրի մեջ գցել, կեղևը հանել, կիսել: Վրան աղ ցանել և տապակել կիսած սխտորի հետ: Տապակի մեջ շերտերով շարել ձուկը, կտրատած կանաչին, լոլիկները: Պանիրը քերել և լցնել լոլիկի վրա: Եփել 160-180 աստիճան ջեռոցում 15-20 րոպե: Մատուցել ` զարդարելով կանաչիով:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանջարեղենով իշխան

ձուկ իշխան  ձուկ իշխան - 400 գրամ

լոլիկ  լոլիկ - 2 հատ

սխտոր  սխտոր - 1 պճեղ

սամիթ  սամիթ

մաղադանոս  մաղադանոս

պանիր պանիր - 60 գրամ

ալյուր  ալյուր - 1 ճաշի գդալ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

ձեթ  ձեթ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել