Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը բրիտանական գոլֆի դաշտում վայրէջք է կատարել իր անձնական ուղղաթիռով։ Քրուզը նկարահանվում է ռեժիսոր Բրայան Դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի յոթերորդ մասում և, ինչպես նկատում է The Sun պարբերականը, հավանաբար որոշել է խնայել ժամանակը և ինքնաթիռով մեկնել ճաշի։

58-ամյա Քրուզը վայրէջք է կատարել Ռիչմոնդի գոլֆի դաշտում։

Հոլիվուդի աստղը փորձել է «քողարկվել»՝ կրելով մուգ երանգի վերնազգեստ, գլխարկ, արևային ակնոց, ինչպես նաև դեմքին կրել է պաշտպանիչ դիմակ։

Ականատեսի խոսքով՝ տեղի բնակիչներն անակնկալի են եկել դերասանի հանկարծակի վայրէջքից, իսկ որոշ ժամանակ անց սելֆիներ են արել դերասանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել