Ալիևին շատ է պետք թեկուզ փոքր, բայց «հաղթանակ», որպեսզի սեփական ժողովրդին հանգստացնի: Մի քանի օրվա մեջ ադրբեջանական բանակը կորցրեց նպաստավոր դիրքեր, տվեց մարդկային նկատելի կորուստներ և ամենակարևորը՝ անօդաչու սարքերի պարկի 15-20 տոկոսը փոզմիշ եղավ և կամ մասամբ անցավ հայկական բանակի ձեռքը, որ այն կօգտագործի թե՛ իր նոր անօդաչու սարքերի մեջ և թե՛ ավելի կբացի ադրբեջանական բանակի անօդաչու սարքերի «գաղտնիքը»:

«Անվախների» դիրքի նկատմամբ հաջող դիվերսիան Ալիևին ոչ հնարովի քարոզչական խաղաքարտ կտար, բայց խիարը կրկին թարս աճեց: Հիմա կարևոր է նաև, որ հայկական քաղաքական դաշտից Ալիևին ոչ մի պաս, որը նա կկարողանա օգտագործել քարոզչական նպատակներով, չտրվի, և Ալիևի քաղաքական ռեժիմի ցնցումները և տապալումը, որը ինչ-որ չափով և առումով կլինի նաև Ադրբեջանի տապալումը, անխուսափելի կդառնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել