Մարգարիտա Սիմոնյանը Հայաստանում հակաառուսական կրքեր է բորբոքում: Կամ շատ արագ պետք է հեռացնի իր խիստ զգացմունքային գրառումը, կամ այլ գրառում կատարի և ներողություն խնդրի արտահայտած մտքերի համար: Այո նա էթնիկ հայ է, բայց ռուսաստանցի է և ես, որպես հայ և որպես ՀՀ քաղաքացի կարող եմ ընկալել իր ասածները որպես այլ պետության կարևոր ներկայացուցչի ասած խոսք, հետևաբար ինձ իրավունք վերապահելով անդրադառնալ այդ պետության կողմից վարվող քաղաքականության որոշ դրվագների հետ, որոնք ինձ համար անընդունելի են:
Մարգարիտա ջան, ինչպես Հայաստանում, անյպես էլ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք դժգոհ են իշխանություններից, բայց դա Ձեր դեպքում ՌԴ քաղաքացիների, մեր դեպքում` ՀՀ քաղաքացիների գործն է:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանում հեղափոխություն հրահրելու Ձեր խոսքին` հավատացեք, Ձեր երկրի ներսում դա ավելի ուժեղ անում են «նահանգապետերը», մանր ու միջին չինովնիկները, քան նույնիսկ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն:
Վերջում` պատկերացրեք ինչ եք արել Դուք, որ ինձ նման Ռուսաստանի դերը գնահատող, Ռուսաստանը հարգող ու սիրող մարդը նման բան է ասում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել