Աստղաբանությունը ունակ է շատ բաների, օրինակ՝ կանխատեսել, շո՞ւտ, թե՞ ուշ կհանդիպեք ձեր կյանքի երկրորդ կեսին:

Սերը նման է ազարտային խաղի: Երբեմն բախտը բերում է երիտասարդ տարիքում, իսկ երբեմն էլ քարտերը շահեկան են դասավորվում՝ մեր կյանքի շատ ավելի ուշ փուլում:

Եթե դեռևս չեք գտել ձեր կյանքի սիրուն և վախենում եք, որ նրան այլևս երբեք չեք հանդիպի, մի հուսահատվեք: Տեսեք, արդյո՞ք Կենդանակերպի հետևյալ հինգ նշաններից որևէ մեկի ներկայացուցիչ եք, և բացեք ձեր սիրտը և միտքը երջանիկ զուգադիպությունների համար:

Առյուծ

Հիմնական պատճառը, որ Առյուծը հանդիպում է իր երկրորդ կեսին բավական ուշ այն է, որ Առյուծը ցանկանում է հստակ իմանալ, թե ինչ է փնտրում իր կյանքի ընկերոջ մեջ:

Առյուծը սիրում է նախօրոք ունենալ իրերի հստակ տեսլական, իսկ հետո երկարատև հարաբերությունների տեսքով ընդունել նոր մարտահրավերը:

Սակայն, երբեմն, դա շատ ժամանակ է պահանջում: Ավելին, եթե Առյուծը վաղուց արդեն զգուշանում էր լուրջ հարաբերություններից, խուսափելով դրանցից, ապա նրա համար դժվար է գաղափար կազմել իրական և կայուն հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ: Բայց, այնուամենայնիվ, արժե սպասել, քանի որ որքան ուշ, այնքան քաղցր:

Կույս

Կույսերը չափազանց պահանջկոտ են իրենց կյանքի ընկերոջ նկատմամբ, և նրանց հակվածությունը վերլուծել դիմացինի յուրաքանչյուր գործողությունը, Նրանց վերածում է շատ քմահաճ մարդու՝ համապատասխան զուգըննկեր գտնելու առումով:

Կույսը շատ ընկերներ ունի, բայց նրա համար դժվար է ինչ-որ մեկի հետ իսկապես սերտ հարաբերություններ սկսել:

Լավ նորությունն այն է, որ կենդանակերպի այս նշանի մարդկանց պետք չէ երկրորդ կես՝ իրենց ամբողջական անձնավորություն զգալու համար:

Այնուամենայնիվ, երբ վերջապես Ձեր՝ Կույսի բախտը բացվում է «ճիշտ» մարդու հետ, փորձեք նրան ոչ մի կերպ չհեռացնել քննադատական խոսքով և դիտողություններով:

Աղեղնավոր

Աղեղնավորը ցանկանում է ձեռք բերել որոշակի անկախություն և ֆինանսական անվտանգություն՝ նախքան լուրջ հարաբերությունների մեջ մտնելը:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ծայրաստիճան հպարտ են, ազատասեր և ազատամիտ, որպեսզի իրենց թույլ տան կախվածություն ունենալ ուրիշի կամքից, նույնիսկ եթե դա ամուսինը կամ կինն է:

Բացի այդ, Աղեղնավորները հակառակ սեռի հանդեպ հավատարմության առումով ուժեղ անվստահություն ունեն և վախենում են, որ իրենց զգացմունքներն ու հոգիները կտուժեն:

Բայց տարիքի հետ էգոն մղվում է երկրորդ պլան և գալիս է առօրյա իմաստությունը: Այնուհետև մարդը գիտակցում է, որ ինքը չի կարող անցկացնել իր կյանքի մնացած մասը միայնակ և սկսում է փնտրել այն ընկերոջը, ով, ինչպես ուզում է հավատալ, հավանաբար ինչ-որ տեղ սպասում է իրեն:

Այծեղջյուր

Այծեղջյուրը անուղղելի ռեալիստ է, նա չի գոհանում ոչնչից, բացի հասուն և որակյալ հարաբերություններից: Իսկ դա շատ դժվար է ձևավորել փխրուն և խենթ երիտասարդ տարիներին:

Այծեղջյուրները հպարտ և ամբիցիոզ են և ցանկանում են կապվել ինչ-որ մեկի հետ, երբ արդեն ունեն տանիք իրենց գլխին և բարձր կենսամակարդակ, որը նրանք կարող են առաջարկել իրենց սիրելիներին:

Դա չի կարող պատահել երիտասարդ տարիքում, քանի որ այդ ժամանակ մարդը զբաղված է կարիերայով, խնայողություններ է կուտակում և կառուցում է իր կյանքն այնպես, ինչպես նա պատկերացնում է իր նվիրական երազանքերում:

Իսկ Այծեղջյուրի ամբիցիաները, ինչպես նաև նրա հուսալիությունն ու հավատարմությունը որպես զուգընկեր՝ դարձել են լեգենդար: Ուստի սպասեք, և ձեր ջանքերը կպարգևատրվեն:

Խոյ

Խոյը սիրում է ժամանց, զվարճանք, շարժում և իր նպատակների հետապնդում: Նա արկածախնդիր ոգու տեր մարդ է, և 20 տարեկանում նա դժվար թե ցանկանա սահմանափակել իրեն լուրջ հարաբերությունների մեջ, որոնք պահանջում են հավատարմություն և փոխզիջում:

Եվ նույնիսկ եթե դա անի, նա դժվար թե կարողանա ճնշել իր կրքերը, նա մեծ գայթակղություն կունենա խաբել իր երկրորդ կեսին:

Ոչ ոք չի ցանկանում կուտակել վատ կարմա և վնասել ոչինչ չկասկածող մարդկանց, ովքեր, ի թիվս այլ բաների, ուժեղ զգացմունքներ ունեն:

Հենց այդ պատճառով, Խոյերի համար ավելի լավ է, որպեսզի իրենց զգացմունքների օբյեկտի հետ մնան ընկերներ, եթե դեռ պատրաստ չեն մեկմեկու համար դառնալ միակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել